ՀՀԿ-ականների մոտ այնքան էլ լավ իրավիճակ չէ. թեկնածուներից մի քանիսը երկար ժամանակ չեն կարողացել շտաբներ գտնել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Չնայած ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավը չի մեկնարկել, սակայն թեկնածուներից շատերն արդեն ակտիվ աշխատանքների մեջ են. իրենց համար շտաբներ են փնտրում, թիմակիցներ հավաքում: Այս առումով, սակայն, ՀՀԿ-ականների մոտ այնքան էլ լավ իրավիճակ չէ, քանի որ եղել են դեպքեր, երբ թեկնածուներից մի քանիսը երկար ժամանակ չեն կարողացել շտաբներ գտնել, թիմ հավաքել: Չնայած ՀՀԿ-ական թեկնածուները չեն բարձրաձայնում, սակայն պարզ է՝ պատճառներից մեկն էլ հենց ՀՀԿ-ի թեկնածուն լինելն է:
«ժողովուրդ» թերթին հետաքրքիր տեղեկություններ են հասել նաեւ ընտրացուցակի կազմման ընթացքից: Եվ չնայած ցուցակում 125 թեկնածու է ընդգրկված, եւ գրեթե բոլորն էլ` վարկանիշային ընտրակարգով, սակայն կուսակցության ներսում մանրակրկիտ կազմվել է միայն առաջին քսանը:
Դրանից հետո թեկնածուների հերթականության կազմման առումով որեւէ սկզբունք չի եղել: Ընդ որում, մինչեւ վերջին պահը կուսակցության թեկնածուներից շատերը չեն իմացել` համամասնական ցուցակում որ հորիզոնականն են լինելու: Վերջիններս տեղյակ են եղել միայն իրենց ընտրատարածքից:
Մանրամասն` թերթի այսօրվա համարում