Քաղաքապետի կողմից ավագանու անդամին ծեծի ենթարկելու գործը փակվեց
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի կողմից ավագանու անդամին ծեծի ենթարկելու գործը փակվեց: «Ժողովուրդ» օրաթերթին Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հայտնեցին, որ քրեական գործի հարուցումը մերժվել է հանցադեպի բացակայության հիմքով:
Գրել էինք, որ Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը հոկտեմբերի 18-ին ավագանու անդամների ներկայությամբ ծեծել էր ավագանու անդամ Լյովա Արզանյանին. միջադեպին նախորդել է վիճաբանություն Ներքին Խնձորեսկի խնդիրների, ինչպես եւ համայնքում վաճառված հողերի շուրջ»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում