Փաշինյանը լրագրողների հետ հանդիպմանը եկել է եռագույն փողկապով
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը եկել է հայկական դրոշի գույներով փողկապով:
Վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ ամբիոնից ասել է, որ կրում է բացառապես հայկական արտադրության հագուստ, բացառությամբ հայկական փողկապի, որն այդ պահի դրությամբ չեն կարողացել գտնել:
Նա տեղեկացրեց, որ այսօր ասուլիսից առաջ ստացել է երկու փողկապ, որոնցից մեկը որոշել է կրել: