«Հաղթանակ» կամրջից ինքնասպանության փորձը կանխվել է. երկու տղամարդիկ մանկատան սաներ են եղել, պահանջում էին բնակարան
Քիչ առաջ ինքնասպանության փորձը կանխվել է։
ԱԻՆ մամուլի խոսնակ Սաթենիկ Ասիլյանը Tert.am-ի հետ զրույցում ներկայացրեց, որ կամրջի եզրագիծ անցած երկու տղամարդիկ 30-ն անց են: Նրանք մանկատան սաներ են եղել. սոցիալական և բնակարանային պահանջով են հանդես գալիս:
«Այս պահին արտակարգ իրավիճակների նախարարությունից մեկ մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման խումբը, հոգեբանները տեղում են, աշխատում են նրանց հետ»,- ասաց նա:
Սաթենիկ Ասիլյանը հաստատեց, որ ինքնասպանություն անել փորձողները ցանկանում են հանդիպել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ: «Իրենք ունեն բնակարանային խնդիր: Ասում են, որ իրենք մանկատան սաներ են եղել: Մանկատան սաներին բնակարաններ են բաժանվել, իրենց բնակարան չեն հատկացրել: Այդ խնդիրն են նրանք ներկայացնում»,- ասաց նա։