ԿԸՀ-ն ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին համարներ տրամադրեց. Առաջին տեղում ՀՀԿ-ն է
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը իր այսօրվա՝ նոյեմբերի 19-ի նիստում որոշում կայացրեց ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող 11 քաղաքական ուժերին հերթական համարներ տրամադրելու վերաբերյալ:
Համարները տրամադրումը տեղի ունեցավ վիճակահանությամբ:
Ըստ այդմ, համար առաջինը ՀՀԿ-ն է, վերջինը՝ ԲՀԿ-ն:
Ստորեւ ներկայացնում ենք քաղաքական ուժերի ստացած համարները, որոնք հաշվի կառնվեն արձանագրություններ կազմելիս ու կլինեն քվեաթերթիկների վրա հերթական համարները:
ՀՀԿ – 1
«Քաղաքացու որոշում» կուսակցություն - 2
ՀՅԴ – 3
«Իմ քայլը» դաշինք – 4
«Լուսավոր Հայաստան» - 5
«Քրիստոնեաժողովրդական վերածնունդ» կուսակցություն - 6
«Ազգային առաջընթաց» կուսակցություն – 7
«Մենք» դաշինք - 8
ՕԵԿ - 9
«Սասնա ծռեր» - 10
ԲՀԿ – 11