Կառավարության կողմից չի քննարկվել և չկա ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման և հարկման վերաբերյալ նախագիծ, հայեցակարգ.խորհրդական
Վարչապետի պաշտոնակատարի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը գրառում է կատարել Facebook- ի իր էջում, որտեղ հայտնել է, որ կառավարության կողմից չի քննարկվել և չկա ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման և հարկման վերաբերյալ նախագիծ, հայեցակարգ:
«Հարկային համակարգի փոփոխությունների շրջանակներում քննարկվել և ներկայացվել է գործող եկամտային հարկը 23% նվազեցնելու նախագիծ, որը առաջիկա տարիներին կհասնի 20%-ի»,- գրել է նա: