Մի բան ասեմ, ինձ չծեծեք. Իոաննիսյան
Դանիել Իոաննիսյանը Facebook- ի իր էջում գրել է. «Մի բան ասեմ, ինձ չծեծեք:
Այո, ՀՀ քաղաքացին պիտի իր եկամուտից պետությանը հարկ վճարի, եթե այլ պետությունում արդեն չի վճարել հարկը:
Դա համարյա բոլոր նորմալ պետություններում գործող մեխանիզմ է: Դա պետության կայացման հանգրվաններից մեկն է, որը ոչ պոպուլյար քայլ է և կարող է իրականացվել միմիայն բարձր հեղինակություն վայելող կառավարության կողմից»: