Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լիխտենշտեյնի հետ խաղին
Ազգերի լիգայի խաղարկության D դիվիզիոնի 4-րդ խմբի վերջին տուրում Հայաստանի հավաքականն այսօր` նոյեմբերի 19-ին, հյուրընկալվելիս կմրցի Լիխտենշտեյնի հետ:
ՀՖՖ-ի մամուլի քարտուղարությունը ներկայացնում է մեր ընտրանու` 23 ֆուտբոլիստից բաղկացած հայտացուցակը:
Լիխտենշտեյնի հետ այսօր կայանալիք խաղին կկարողանա մասնակցել հարձակվող Տիգրան Բարսեղյանը, որը որակազրկման պատճառով բաց էր թողել Ջիբրալթարի հետ օրեր առաջ կայացած խաղը (6:2):
Առաջիկա խաղին հայտավորվել է նաև Կամո Հովհաննիսյանը, որը Ջիբրալթարի հետ խաղում վնասել էր ծունկը:
Լիխտենշտեյն-Հայաստան հանդիպումը կմեկնարկի այսօր ժամը 23:45-ին և կցուցադրվի Արմենիա հեռուստաընկերության ուղիղ եթերում:
Մեր ընտրանու ամբողջական հայտացուցակն այս տեսքն ունի`