Մեկը պիտի՞ լինի արբիտր. Արմեն Ռուստամյան
«Պուտինը չի խառնվում այդ բանավեճերի մեջ, մեկը պիտի՞ լինի, որ արբիտր լինի: ՀԱՊԿ կառույցում մեկը պիտի լինի, որ բարեկամական հարաբերություններ ունենալով բոլորի հետ`վճռական խոսք ասելու իրավունք ունենա»,- խոսելով ՀԱՊԿ -ում Հայաստանի, Բելառուսի ու Ղրզստանի միջև ծագած տարաձայնությունների մասին՝ այսօր ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` ի պատասխան լրագրողների այն հարցին, թե ինչո՞ւ ՌԴ նախագահը չի միջամտում ՀԱՊԿ ղեկավարի ընտրության հարցում: