Հերիք չի մարդն օտար երկրում իր կատարած չարքաշ աշխատանքի համար հարկ ա վճարել, մի հատ էլ իր երկրում հարկվի՞. Գևորգ Պետրոսյան
ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը Facebook-ի իր էջում գրել է. Ժողովուրդ ջան, նախագիծը դեռ չկա, մանրամասներին չեմ տիրապետում, եթե ինչ-որ հարցում սխալվեմ, թող ներող լինեն, բայց ինչ՞ ա նշանակում հարկել տրանսֆերները...
Հերիք չի, որ պետությունը չի կարողացել իր քաղաքացուն ապահովել արժանապատիվ աշխատանքով, մարդն իր ընտանիքից կտրվել, հեռացել է օտար երկիր, հերիք չի, որ էտ մարդն օտար երկրում իր կատարած չարքաշ աշխատանքի համար հարկ ա վճարել, մի հատ էլ իր երկրում հարկվի՞…
Կներեք, բայց դա անելու բան չի... Սա է՞ պետական բյուջեն լցնելու նորովի մոտեցումը...
Շատ վատ է...