Մարտունի քաղաքի միակ ավագ դպրոցում աշակերտների թվի աճ կա. դպրոցի տնօրեն
Մարտունի քաղաքի Տ Աբրահամյանի անվան ավագ դպրոցը հիմնանորոգվել է Համաշխարհային բանկի միջոցներով: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց դպրոցի տնօրեն Վարդան Ավետիսյանը:
Նրա խոսքով, վերջին 2 տարիներին դպրոցն իր գործունեությունը ծավալել է հարեւանությամբ գործող պետական տարածաշրջանային քոլեջի շենքում:
«Սա միակ ավագ դպրոցն է ամբողջ քաղաքում, որն ունի 250 աշակերտ: Այս տարի ավագ դպրոցն ունեցել է աշակերտների թվի աճ»,-ասաց տնօրենը:
Նա տեղեկացրեց, որ այս պահին դեռ ներսում շինաշխատանքներ են կատավում եւ մինչեւ դեկտեմբերի 1-ը դպրոցն ամբողջությամ կտեղափոխվի նոր շենք: