19-ամյա ֆուտբոլիստն ինքնասպան է եղել
Իտալիայի «Մարտինա» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստ Ֆաբիանո Կոլուչիին իր տանը մահացած են հայտնաբերել: Այդ մասին հաղորդում է La Gazzetta dello Sport-ը:
Ըստ հրապարակման՝ 19-ամյա ֆուտբոլիստի դին հայտնաբերվել է Կոլուչիի կրտսեր եղբայրը՝ տան ավտոտնակում:
Ոստիկանության հայտնած նախնական տեղեկություններով՝ երիտասարդ ֆուտբոլիստն ինքնասպան է եղել: Նշվում է, որ վերջին ամիսներին Կոլուչին լրջորեն ծանր էր տանում ծնողների ամուսնալուծությունը:
«Մարտինա»-ն հանդես է գալիս Իտալիայի վեցերորդ լիգայում: Ողբերգության պատճառով ակումբի նախագահը խնդրել է ղեկավարությանը հետաձգել թիմի հաջորդ հանդիպումը: