Խոշոր վթար Ձորաղբյուրում․ կա 3 վիրավոր (լուսանկար)
Նոյեմբերի 18-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 09:40-ին Ձորաղբյուր գյուղի մոտ՝ «Նորավան» ամառանոցային համալիրի դիմաց, բախվել են Nissan Armada մակնիշի 04 ՍՍ 218 համարանիշի և Mercedes C240 մակնիշի 69 DQ 666 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Աբովյանի բժշկական կենտրոն։