Ալաշկերտը պարտվեց Թբիլիսիում
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջատար «Ալաշկերտը» այսօր` նոյեմբերի 18-ին ընկերական հանդիպում է անցկացրել Թբիլիսիի «Դինամոյի» հետ:
Թբիլիսիի «Զեստաֆոնի» մարզաբազայում կայացած խաղում «Ալաշկերտը» մասնակցել է հետևյալ մեկնարկային կազմով.
55. Օգնյեն Չանչարևիչ, 5. Իգոր Ստանոևիչ, 6. Գորան Անտոնիչ, 4. Մլադեն Զելկովիչ, 17. Արտակ Եդիգարյան, 20. Արթուր Եդիգարյան, 12. Սարգիս Շահինյան, 9. Արտակ Դաշյան, 2. Մարմենտինի դոս Սանթոս, 18. Ջեֆերսոն դե Ջեսուս, 11. Ղուկաս Պողոսյան:
Հանդիպումն ավարտվել է «Դինամոյի» հաղթանակով` 2:0 հաշվով: Ըստ «Ալաշկերտի»` առաջին խաղակեսի վերջնամասում մրցավարը գոլ «նվիրեց» դաշտի տերերին` նախ ցուցում տալով տուգանայինն իրացնել սուլիչով, իսկ հետո թույլ տալով առանց սուլիչ կատարել հարվածը` դեռևս անպաշտպան դարպասին:
Հավելենք, որ Բարձրագույն խմբի առաջնության 17-րդ տուրում Արամ Ոսկանյանի թիմը «Նաիրի» ստադիոնում կմրցի «Բանանցի» հետ: