Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահն այցելել է Ծիծեռնակաբերդ
Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսի գլխավորած պատվիրակությունն այսօր՝ նոյեմբերի 18-ին, այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։
Տիկին Պեկրեսը ծաղիկներ է խոնարհել Եղեռնի զոհերի հիշատակին եւ խոհրդանշական եղեւնի տնկել հուշահամալիրի պուրակում։
Այնուհետև Պեկրեսի գլխավորած պատվիրակությունը շրջել է Հայոց ցեղասպանության թանգարանում։