ԱՍԵԱՆ-ի համաժողովի պատմության մեջ առաջին անգամ 21 ղեկավարները չեն կարողացել համաձայնության գալ վերջնական հռչակագրի ընդունման ժամանակ
Պապուա Նոր Գվինեայում ավարտվել է Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովը, որին մասնակցող պատվիրակների տարաձայնությունների պատճառով եզրափակիչ հռչակագիրն ընդունվել է՝ բացառելով վիճահարույց կետերը: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով ԱԽՏՀ-ի քարտուղարությանը:
Ինչպես հաղորդվում է, համաժողովի պատմության մեջ առաջին անգամ 21 տնտեսության ղեկավարները չեն կարողացել համաձայնության գալ վերջնական հռչակագրի ընդունման ժամանակ: Այս մասին հայտարարել է Պապուա Նոր Գվինեայի վարչապետ Պիտեր Օ'Նիլը՝ ելույթ ունենալով լրագրողների առաջ:
Նա նշել է, որ աշխատանքային հանդիպումների ընթացքում համաժողովի մասնակիցները գործադրել են բոլոր ջանքերը բաց առևտրային քաղաքականության ապահովման համար: Վարչապետի խոսքով՝ հռչակագրի տեքստն ավելի ուշ կհրապարակվի:
ԱԽՏՀ 26-րդ գագաթնաժողովն անցկացվել է Պապուա Նոր Գվինեայի մայրաքաղաք Պորտ Մորսբիում նոյեմբերի 17-18-ը: