Երևանի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել
Նոյեմբերի 18-ին՝ ժամը 11:58-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նանսենի փողոցի 1-ին նրբանցքի թիվ 8 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը. նախասրահի հատակին հայտնաբերվել է Ս. Գ.-ի (ծնված 1936 թ.) դին: