Եվգենի Պետրոսյանը տոնել է կնոջից ամուսնալուծության գործընթացի ավարտը (տեսանյութ)
Հայտնի հումորիստ Եվգենի Պետրոսյանն իր փաստաբանի հետ միասին տոնել է նախկին կնոջից ամուսնալուծության գործընթացի ավարտը: Փաստաբան Սերգեյ Ժորինը տեսանյութ է հրապարակել Instagram-ի իր էջում, որտեղ ինքն ու Պետրոսյանը նշում են դատական գործընթացի ավարտը:
Տեսանյութում հումորիստը շամպայնի բաժակը ձեռքին շնորհակալություն է հայտնում բոլորին, ովքեր աջակցել են իրեն այս ընթացքում ու նշել է, որ այդ ամուսնալուծությունը կարևոր իրադարձություն է իր կայքէջում:
Նա նաև ամենայն բարիք է մաղթել իր նախկին կնոջը՝ Ելենա Ստեպանենկոյին, և հույս հայտնել, որ նրա մոտ ամեն բան լավ կլինի: