Ուրախացրեց ֆուտբոլիստների արձագանքը բաց թողած գոլին. Արմեն Գյուլբուդաղյանց (տեսանյութ)
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցն Ազգերի լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի` Ջիբրալթարի հետ հաղթական հանդիպման (6:2) վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել.
«Ջիբրալթարի հետ խաղի սկիզբը մեզ համար լավ չդասավորվեց. հակագրոհից գոլ բաց թողեցինք: Ընդհանրապես խաղի սկիզբը լավ չէր ստացվում, միօրինակ էինք խաղում, փորձում էինք անընդհատ կարճ փոխանցումներով մեջտեղից գրոհել, բայց ինձ դուր եկավ, թե թիմն ինչպես արձագանքեց գոլին:
Արմեն Գյուլբուղադյանցը խոսել է նաև Արթուր Քարտաշյանի, Ալեքսանդր Կարապետյանի և Յուրա Մովսիսյանի մասին:
Առավել մանրամասն` տեսանյութում: