Մերիլին Մոնրոյի «Ոսկե գլոբուսը» վաճառվել է 250 հազար ԱՄՆ դոլարով
Ամերիկացի դերասանուհու անձնական իրերի վաճառքը Լոս Անջելեսում տևեց երկու օր, գրում է korrespondent.net-ը:
Մերիլին Մոնրոյի՝ 1961 թվականին ստացած «Ոսկե գլոբուս» մրցանակը վաճառվել էր Julien’s Auctions աճուրդում 250,000 դոլարով: Այս մասին աճուրդի տունը հայտարարել է իր ֆեյսբուքյան էջում նոյեմբերի 17-ին՝ շաբաթ օրը:
Նշվում է, որ սա այս կարգի մրցանակի համար ստացված ամենամեծ գումարն է:
Լոս Անջելեսում Մերիլին Մոնրոյի անձնական իրերի վճառքը անցկացվեց ուրբաթ և շաբաթ օրերին: Առաջին անգամ աճուրդով վաճառվեց դերասանուհու՝ 1956 թ. արտադրության Ford Thunderbird ավտոմեքենան՝ 490 հազար դոլարով:
Աճուրդում վաճառվեց նաև Մոնրոյի՝ Կոնեկտիկուտի վարորդական իրավունքը՝ 1957 թ. տրված արտոնագիրը, (10,000 դոլար), լեռնային բյուրեղապակե ականջօղերը ($ 10,2 հազար), շապիկին դերասանուհու նկարով Playboy ամսագրի առաջին համարի օրինակը՝ հրատարակչության սեփականատեր Հյու Հեֆների ինքնագրով ($ 32,000 ): Իսկ Մոնրոյի սև վերնաշապիկը, որը նա հագել էր 1956 թվականին Լոս Անջելեսի օդանավակայանում մամլո ասուլիսի ժամանակ, վաճառվել է մոտ 44,000 դոլարով: