Ավտովթար՝ Կարմրաքար-Գորիս ավտոճանապարհին
Նոյեմբերի 17-ին, ժամը 20:45-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կարմրաքար-Գորիս ավտոճանապարհի 2-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառերին, կա արգեալափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Կապան-Գորիս ավտոճանապարհի 25-րդ կմ-ի մոտակայքում «SKANIA» մակնիշի բեռնատարը (վարորդը՝ Ա. Մ., ԻԻՀ քաղաքացի) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. տուժածներ չկան:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: