«Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության անդամները հերթական բողոքի ակցիան են իրականացրել
Սուրբ Աննա եկեղեցու մոտ այսօր՝ նոյեմբերի 17-ին, հերթական ակցիան են անցակցրել «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության անդամները: Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականը պահանջողները հայտարարել են, որ շարունակելու են բողոքի երթեր կազմակերպել տարբեր քաղաքներում: Այսօրվա սակավամարդ ակցիան ավարտվել է քայլերթով մայրաքաղաքի փողոցներում: