Մեգան Մարքլի ընկերուհին պատմել է իր և Մեգանի ծանոթության մասին
Ամերիկացի երգչուհի ու դերասանուհի Մենդի Մուրը հետաքրքիր պատմություն է պատմել իր և Մեգան Մարքլի մասին: Այս մասին հայտնում Fox News-ը:
Նշվում է, որ հարցազրույցներից մեկի ժամանակ Մենդի Մուրին ցույց են տվել 2006 թվականի լուսանկար, որում հայտնի մարդիկ կան, այդ թվում՝ նաև Մեգան Մարքլը:
Դերասանուհին շատ է զարմացել այդ հին լուսանկարը տեսնելով և պատմել է իր և Մեգանի ծանոթության պատմությունը: Մենդի Մուրը այն ժամանակ նկարահանվել է ֆիլմում, որի պրոդյուսերը եղել է Մեգան Մարքլի նախկին ամուսինը: Դերասանուհին այդ ժամանակ Մեգանի հետ ընկերացել է, նրանք միասին շատ ժամանակ են անցկացրել:
«Նա հիասքանչ ու մեծահոգի կին է»,- ասել է Մենդի Մուրը Մեգանի մասին:
Մենդին հավելել է, որ շատ ուրախ է, որ Մեգանը հիմա իրեն երջանիկ է զգում: