Պոգբայի քննադատները պետք է փակեն իրենց բերանները. Զլատան Իբրահիմովիչ
«Լոս-Անջելես Գելեքսիի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի հասցեին հնչող քննադատությունների մասին.
«Պոգբայի հասցեին հնչող քննադատություններն արդեն ծիծաղելի են դառնում: Յուրաքանչյուրը Պոլին մեղադրում է ինչ-որ բանի մեջ: Ինչ-որ մեկն անցել է ճանապարհը կարմիր լույսի տակով՝ մեղավոր է Պոգբան, ծակվել է անվադողը՝ մեղավոր է Պոգբան, ինչ-որ բան այնպես չէ՝ մեղավոր է Պոգբան:
Ինձ թվում է՝ նրանք ուշադրության կարիք ունեն: Նրանք պետք է հանգստանան ու նայեն իրենք իրենց, հատկապես նախկին ֆուտբոլիստները: Թող իրենց հարց տան՝ «Իսկ ի՞նչ եմ ես արել, երբ խաղում էի»: Ես նրանց դեմ խաղացել եմ ու կնշեմ, որ նրանք ոչնչով լավը չէին»,- Իբրահիմովիչի խոսքերը մեջբերում է FourFourTwo-ն: