Գինեսի ռեկորդ սահմանած հայ, ով 2000-ից ավել անծանոթ բառ կարող էր հիշել. ռուսական հրատարակչության անդրադարձը
Ռուսական РБК հրատարակչությունը հրապարակվել է հոդված մարդկային հիշողության ֆենոմենալ դեմքերի մասին: Հոդվածում ներկայացվել է ազգությամբ հայ Սամվել Ղարիբյանի հիշողության զարգացման հաջողության մասին:
«Պարապմունքների օգնությամբ նա բերեց այնպիսի ծավալի, որ կարող էր անմիջապես անգիր անել ցանկացած բանավոր և տպագիր նյութեր: Ղարիբյանի սահմանած ռեկորդներից մեկը եղել է 1990 թվականին: Նա գրեթե առանց սխալի կրկնեց 1000 անծանոթ օտարերկրա բառեր 10 տարբեր լեզուներից», — գրել է հհոդվածի հեղինակ Ուլյանա Սմիրնովան:
Նշվում է, որ 10 տարի անց Ղարիբյանը նոր հաջողության է հասել՝ հիշելով և արտասանելով 2000 ռուսերեն բառ, որոնք իմաստային առումով միմյանց հետ կապված չեն եղել:
Սամվել Ղարիբյանը ծնվել է Վրաստանում 1963 թվականին: Նա ապրել է Ռւսաստանում և զբաղվել բիզնես գործունեությամբ: Ղարիբյանը երկու անգամ Գինեսի ռեկորդ է սահմանել իր յուրահատուկ ունակության շնորհիվ: