Վթար «Մելնիցա» ռեստորանի մոտ. կան տուժածներ
Երեւանում, այսօր՝ նոյեմբերի 17-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 11։10-ի սահմաններում Ավան վարչական շրջանի Մ. Բաբաջանյան փողոցում՝ «Մելնիցա» ռեստորանային համալիրի մոտ, բախվել են Volkswagen մակնիշի 35 VV 808 համարանիշի, բեռնատար Ford մակնիշի 35 AV 815 համարանիշի, ВАЗ 2121 մակնիշի 15 ՍՍ 110 համարանիշի եւ Mercedes մակնիշի 20 ՏՕ 862 համարանիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, բախման հետեւանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ Volkswagen-ը կայանված է եղել, երբ Ford-ը բախվել է Volkswagen-ին, այնուհետեւ առաջ ընթանալով՝ դուրս եկել հանդիպակաց գոտի, բախվել Нива-ին, Нива-ն էլ բախվել է Mercedes-ին։