Մեծ հաղթանակ Հայաստանի հավաքականի համար երեկ գիշեր. Մխիթարյան
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն Ազգերի լիգայի խմբային փուլի նախավերջին` 5-րդ տուրում Ջիբրալթարի նկատմամբ տարած արտագնա հաղթանակից հետո (6:2) գրառում է կատարել սոցիալական ցանցի իր էջերում և շնորհակալություն հայտնել երկրպագուներին.
Մխիթարյանը Facebook-ի իր էջում գրել է.
«Մեծ հաղթանակ Հայաստանի հավաքականի համար երեկ գիշեր:
Առջևում Լիխտենշտեյնի հետ վերջին խաղն է: Մեծ շնորհակալություն մեր 12-րդ խաղացողին` երկրպագուներին»: