Մեղադրանքները պետք է ներկայացնել իրավապահ մարմիններին. Կենդանաբանական այգու մամուլի խոսնակը
Այդ մեղադրանքներն իրենք պետք է ներկայացնեն իրավապահ մարմիններին: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Երևանի Կենդանաբանական այգու մամուլի խոսնակ Ռուբեն Աբրահամյանը՝ անդրադառնալով այգու ներկա և նախկին աշխատակիցների կողմից կազմակերպված բողոքի ակցիայի ընթացքում հնչած մեղադրանքներին:
«Մեղադրանքների մեծ մասի մեջ կան իրավական տարրեր: Այդ մեղադրաքներն իրենք պետք է ներկայացնեն իրավապահ մարմիններին, իրավապահ մարմիններն էլ համապատասխան գործողություններից հետո կտան համապատասխան գնահատական»,- ասել է Աբրահամյանը:
Նա նաև անդրադարձել է այգու աշխատակիցների այն հայտարությանը, թե այգու անասնաբույժը չունի համապատասխան որակավորում:
«Չի կարող Կենդանաբանական այգու աշխատակից անասնաբույժ չունենա համապատասխան կրթություն, համապատասխան որակավորում: Չի կարող այդ մասնագետը պարբերաբար վերապատրաստումների գնացած չլինել» , – ասել է այգու մամուլի խոսնակը: