Արմեն Գյուլբուդաղյանցի հետխաղային մամուլի ասուլիսը չի կայացել
ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը մրցակցի հարկի տակ 2:6 հաշվով առավելության հասավ Ջիբրալթարի ընտրանու նկատմամբ։
Հանդիպումից հետո հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի հետխաղային մամուլի ասուլիսը չի կայացել, քանի որ ջիբրալթարցի լրագրողները չէին ներկայացել՝ նախընտրելով լինել խառը գոտում: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ մամուլի քարտուղարությունը։