Մահացել է Ուիլյամ Գոլդմանը
Հայտնի ամերիկացի գրող, սցենարիստ Ուիլյամ Գոլմանը մահացել է 87 տարեկան հասակում:
Ինչպես հայտնում է INTERFAX.RU-ն՝ հղում անելով ամերիկյան աղբյուրին, Գոլդմանը մահացել է թոքաբորբից հետո առաջացած բարդությունների և հաստ աղիքի քաղցկեղի պատճառով:
Նրա վախճանի մասին լուրը հաստատել է դրամատուրգի դուստրը՝ Ջենի Գոլդմանը: Գրողը մահացել է Մանհեթենի իր տանը:
Գոլդմանը երկու անգամ արժանացել է «Օսկար» մրցանակի «Բուչ Քեսիդի և Սանդենս Քիդ» և «Նախագահի ամբողջ թիկնազորը» ֆիլմերի սցենարների համար: