«Մարտեր» խորհրդարանում` Վեհափառին պետական անվտանգություն տրամադրելու համար
Խորհրդարանում քվերակության է դրվել «Հավաքների ազատության մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը: Նախագիծը մի քանի անգամ է քվեարկության դրվել:
Ամեն դեպքում՝ որոշումը չի ընդունել, ինչից հետո ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուրադ Շարմազանովը զայրացել է, որ «Հայկը չի կարող պարտվել Բելին» և հեռացել խորհրդարանից:
Իսկ «Ելք» խմբակցության պատգամավորներն ասել են, որ Ամենայն հայոց կաթողիկոսին ժողովրդից պահպանել պետք չէ, և եթե նա չի կարողանում այսօր ժողովրդի մեջ շրջել, դա իր խնդիրն է:
Հիշեցնենք, որ նախագծով առաջարկվում էր արգելել եկեղեցապատկան տարածքներում հավաքներ իրականացնել, եթե չկա եկեղեցու համաձայնությունը:
Չընդունվեց նաև այն օրինագիծը, որով առաջարկվում էր Ամենայն հայոց կաթողիկոսին տրամադրել պետական անվտանգություն: