Ջուլիան Ասանժին ԱՄՆ-ում մեղադրանք է առաջադրվել
ԱՄՆ-ում մեղադրանքներ են ներկայացվել WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի նկատմամբ, ով 2012 թվականից գտնվում է Լոնդոնում Էկվադորի դեսպանատան տարածքում:
Այս մասին հաղորդում է The Washington Post թերթը, որի տրամադրության տակ հայտնվել էին փաստաթղթեր, որոնք վերաբերում էին Ասանժի դեմ մեղադրանքներին:
Թերթի տվյալներով, ԱՄՆ արդարադատության նախարարությունը չէր պատրաստվում հրապարակել Ասանժի դեմ մեղադրանքների մասին տեղեկությունները, սակայն պաշտպանի օգնականներից մեկը՝ Կելլեն Դուայերը չկանխամտածված հրապարակել է այդ տեղեկությունները: Թերթի աղբյուրները հաստատել են, որ կայքի հիմնադրի նկատմամբ մեղադրանքներ են առաջադրվել և որ այդ տեղեկությունները հատուկ չեն բացահայտվել:
Վիրջինիա նահանգի փաստաբանական գրասենյակի ներկայացուցիչը, որի փաստաթղթերում առկա են մեղադրանքների մասին տեղեկություններ, հայտարարել է, որ Ասանժի անունը դրանցում սխալ է նշված: