Ֆարմանյանը քվեարկությունից հանել է իր առաջարկած օրինագիծը
Խորհդարանում փորձել են քվեարկել և ընդունել ԱԺ պատգամավորներ Սամվել Ֆարմանյանի, Միհրան Հակոբյանի կողմից ներկայացված «Վիճակախաղերի մասին ՀՀ օրենքը ուժը կորցրած ճանաչելու մասին, շահումով խաղերի, ինտերնետ շահունով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և կից ներկայացված օրինագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
Մինչ քվերակությունը ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասել է, որ իրենք կարծում են՝ նախագիծն այս ձևով ընդունել չի կարելի, ուստի չեն մասնակցելու քվեարկությանը:
«Ելք»-ը նույնպես հայտարարել է, որ չի քվեարկելու օրինագծի համար:
«Ես ևս մեկ անգամ ուզում եմ երկրորդել, որ օրինագիծը ո՛չ քաոս է ստեղծում, ո՛չ բացեր ունի, օրինագիծը մեկ խնդիր է լուծում՝ ասում է՝ հարգելի՛ ժողովուրդ, մեր երկրում եկեք օրենքով արգելենք այդ քաղցկեղի գոյությունը, բայց հաշվի առնելով, որ իմ ներկայացրած օրինագիծը քաղաքական աջակցություն չունի, կարծում եմ, որ ճիշտ կլինի չդնել քվեարկության՝ հույսով, որ գալիք խորհրդարանում այս խնդիրը կստանա իր լուծումը»,- ասել է օրինագծի հեղինակ Սամվել Ֆարմանյանը:
Օրինագիծը հանվել է օրակարգից: