Ծնունդդ շնորհավոր հերոս. Այսօր Ռոբերտ Աբաջյանը կդառնար 22 տարեկան (լուսանկարներ)
Ռոբերտ Ալեքսանդրի Աբաջյան ծնվել է նոյեմբերի 16, 1996թ. Երևանում: Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, զինված ուժերի կրտսեր սերժանտ, Արցախի հերոս (հետմահու)։
Զոհվել է Քառօրյա պատերազմի ժամանակ` Մարտակերտի ուղղությամբ տեղակայված դիրքը պաշտպանելիս (ապրիլի 2, 2016, Արցախի Հանրապետություն):
Ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար 2016 թվականի մայիսի 8-ին Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչմամբ ու «Ոսկե արծիվ» շքանշանով: