Կրիշտիանու Ռոնալդուն ամուսնանում է
«Յուվենտուսի» հարձակվող Կրիտիանու Ռոնալդուն ամուսնության առաջարկ է արել իր ընկերուհուն՝ Ջորջինա Ռոդրիգեսին: Նրանք արդեն միասին են ավելի քան 2 տարի: Ինչպես հաղորդում են մի շարք պարբերականներ, Ջորջինան արդեն տվել է իր դրական պատասխանը:
Մասնավորապես Daily Mail-ը, հողում անելով Correiro de Manha-ին, տեղեկացնում է՝ ամուսնության առաջարկը Ռոնալդուն երկար է նախապատրաստել ու արել է այն կողմնակի մարդկանցից հեռու: Ի դեպ, պորտուգալական լրատվական ծառայությունը, չբարձրաձայնելով իր աղբյուրը, մանրամասնում է, որ Ջորջինան արդեն սկսել է հարսանյաց զգեստի ընտրությամբ զբաղվել:
Հիշեցնենք, որ զույգն ունի 4 երեխա, որոնցից միայն մեկն է համատեղ՝ մեկամյա Ալանա Մարտինան: