Առաջին տպավորությունը բացասական է. Քոչարյանի փաստաբանը՝ Վճռաբեկ դատարանի վճռի մասին
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը երկրորդ նախագահի խափանման միջոցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի վճռը գնահատելիս նշեց, որ առաջին տպավորությունը բացասական է, ավելի մանրամասն կարծիք կհայտնի որոշումը ստանալուց հետո:
Ալումյանն ասաց, որ մեծ է հավանականությունը, որ որոշումը ստանալուց հետո ՄԻԵԴ կդիմեն: Փաստաբանը հայտնեց, որ երկրորդ նախագահը նիստի ժամանակ իր փաստարկներն անձամբ է ներկայացրել, բացի փաստաբանների ներկայացրած փաստարկներից:
«Մեր բողոքի հիմքերը դառնում են անիմաստ, մեր փաստարկն այն էր, որ Վերաքննիչը չի անդրադարձել մեր շատ փաստարկներին, այսպիսով կհասնենք նրան, որ Վերաքննիչը մեր մնացած փաստարկներին էլ անդրադարձ կանի»,- ասաց նա: