Վճռաբեկ դատարանը Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցով որոշումը կհրապարակի այսօր
Վճռաբեկ դատարանը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքի հարցով այսօր դռնփակ նիստ է անցկացրել, որն ավարտվել է րոպեներ առաջ։ Դատական այս նիստի ժամանակ քննվել են Քոչարյանի խափանման միջոցի դեմ և՛ դատախազության, և՛ պաշտպանական կողմի միջնորդությունները:
Քննության ավարտից հետո դատարանը հեռացել է խորհրդակցության, իսկ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Հարությունյանը լրագրողներին տեղեկացրել է, որ վճիռը կհրապարակվի այսօր։
Հարությունյանի խոսքով՝ գլխավոր դատախազի բողոքում նշված էր և՛ այն, որ, ըստ իրենց, Քոչարյանն անձեռնմխելի չէ այս հարցում, և՛ այն, որ Քոչարյանն ըստ իրենց՝ կարող է խոչընդոտել հետաքննությանը: