Անում եմ առաջին քայլս դեպի քաղաքականություն՝ «Իմ քայլը» դաշինքի հետ. Թագուհի Թովմասյան (տեսանյութ)
Սիրելի հայրենակիցներ, կայացրել եմ ինձ համար շատ դժվար որոշում։ Աշխատանքից ազատման դիմում եմ գրել իմ հիմնադրած «Ժողովուրդ» օրաթերթից և ArmLur.am լրատվական կայքից։ Անում եմ առաջին քայլս դեպի քաղաքականություն՝ «Իմ քայլը» դաշինքի հետ։ Այս մասին հայտնել է «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանը
Շնորհակալ եմ իմ թիմին, իմ լրագրող ու խմբագիր գործընկերներին՝ 15 տարվա համատեղ աշխատանքի համար։ Հուսամ չեմ սխալվել իմ որոշման մեջ։ Աստված բոլորիս օգնական։