ՀՀԿ-ից մենք նոր ենք պրծել կամ պրծնում.Մարուքյան (տեսանյութ)
«Միակ ընդդիմությունը մենք կարող ենք լինել, ասում են հանրապետականները»,- այսօր խորհրդարանում, պատասխանելով լրագրողների հարցերին, հիշեցրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը:
Մարուքյանը հավելել է, որ գոյություն ունի քաղաքագիտություն, և քաղաքականությունը պետք է նաև իրականացվի գիտական մոտեցումներով: Քաղաքական գործիչն իրեն համարում է դաշտային քաղաքական գործիչ:
«Ընդդիմությունը յուրաքանչյուր քաղաքական համակարգում ապագա իշխանությունն է, և ՀՀ քաղաքացիները ՀՀԿ-ին չեն տեսնում որպես ապագա իշխանություն: ՀՀԿ-ից, ըստ էության, մենք նոր ենք պրծել կամ պրծնում: Ո՞նց կարող ենք մենք՝ ՀՀ քաղաքացիներս, ուզենալ, որ ՀՀԿ-ն լինի ապագա իշխանություն»,- ասել է Մարուքյանը: