Գործադիրը հավանություն չտվեց գարեջուր ներկրողների և տեղական արտադրողների համար սահմանված ակցիզային հարկը հավասարեցնելու առաջարկին
Այսօր կառավարությունը հավանություն չտվեց գարեջուր ներկրողների և տեղական արտադրողների համար սահմանված ակցիզային հարկը հավասարեցնելու մասին որոշման նախագծին:
Այսպիսով՝ առաջարկվում էր հավասարեցնել գարեջուր ներկրողների և տեղական արտադրողների համար սահմանված ակցիզային հարկը:
Ըստ հիմնավորման՝ Կառավարությունն առաջիկա հարկային բարեփոխումների շրջանակում անդրադառնալու է խնդրի առարկա հարցի առավել համակողմանի կարգավորմանը: Կառավարության եզրակացությամբ առաջարկվեց առայժմ ձեռնպահ մնալ ներկայացված օրենքի նախագծի քննարկումից ու ընդունումից՝ մինչև հարկային բարեփոխումների շրջանակներում իրականացվող քննարկումների ավարտը: