Fox News-ն աջակցել է CNN-ի հայցին ընդդեմ Թրամփի
Fox News հեռուստաընկերության ղեկավարությունը աջակցել է CNN-ի հայցին ընդդեմ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի, Ջիմ Աքոստային հավատարմագրումից զրկելու պատճառով, հաղորդում է gazeta.ru-ն:
Fox News-ն աջակցում է CNN-ի փորձը՝ վերականգնելու իր թղթակցի հավատարմագրումը Սպիտակ տանը: Մենք մտադիր ենք մեր կարծիքը ներկայացնել մարզային դատարան: Սպիտակ տանը աշխատող լրագրողներին հատուկ ծառայությունների կողմից անցագիր տրամադրելը չպետք է զենք դառնա », - հայտարարել են ընկերության ներկայացուցիչները:
Հայտարարության մեջ ասվում է, որ հեռուստաալիքը չի աջակցում թե պետության ղեկավարի, թե նրան քննադատող ԶԼՄ-ների թշնամական տոնը, սակայն աջակցում է ազատ մամուլին: