Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը փակ է
Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ եղանակային անբարենպաստ պայմաններից ելնելով՝ բեռնատար ավտոմեքենաների համար այժմ փակ է Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը։
Մարդատար ավտոմեքենաների համար ճանապարհը բաց է։
Վարորդներին հորդորվում է երթևեկել միայն ձմեռային անվադողերով։