Այս ընտրություններում պետք է բացառենք անգամ մի քվեաթերթիկի սխալ տրցակում տեղադրելը. Փաշինյան
Մենք այս ընտրություններում պետք է բացառենք անգամ մի քվեաթերթիկի սխալ տրցակում տեղադրելը: Այսօր կառավարության նիստի ընթացքում մինչ օրակարգի հարցերին անդրադառնալը հայտարարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Նա ընդգծել է, որ դա պետք է բացառվի ոչ միայն միջկուսակցական, այլև ներկուսակցական ձևաչափում:
«Ինչ նկատի ունեմ, քանի որ նաև ռեյտինգային ընտրակարգն է գործում, ձայները բաշխվում են ոչ միայն կուսակցությունների միջև, այլև նույն կուսակցության ներսում տարբեր թեկնածուների միջև, և պետք է բացառել որևէ նման երևույթ»,- ասել է վարչապետի պաշտոնակատարը:
Նա նաև անդրադարձել է ընտրակաշառքի պրակտիկային ու հույս է հայտնել, որ իրավապահ մարմինները կբացառեն նման դեպքերը: Նա նաև կարևորել է քաղաքական ուժերի միջև հավասար ընտրապայքարը:
Վարչապետի պաշտոնակատարն ասել է, որ իրենք պետք է անցկացնեն բարձր մակարդակի ընտրություններ: