Ինդոնեզիայում ավիավթարի զոհ դարձած տղայի հարսնացուն կատարել է նրա վերջին ցանկությունը
Ինդոնեզիայում ինքնաթիռի վթարի ժամանակ մահացածի հարսնացուն կատարել է փեսացուի վերջին ցանկությունը, և հարսանեկան ֆոտոսեսիա է կազմակերպել:
Ինտան Շյարին և Ռիո Նանդա Պրատաման ծանոթ էին 13 տարի և պատրաստվում էին ամուսնանալ նոյեմբերի 11-ին:
Ռիո Նանդա Պրաթաման բժիշկ էր և գնացել էր Ջակարտա սեմինարի մասնակցելու, նախատեսելով հարսանիքին վերադառնալ: Չարաբաստիկ թռիչքը նրա համար դարձել է վերջինը, և սգացող հարսնացուն կատարել է իր սիրելիի վերջին կամքը՝ կազմակեպել է հարսանեկան ֆոտոսեսիա առանց փեսացուի:
Նա պատմել է, որ նախքան Ռիո ինքնաթիռը նստելը՝ նա կատակել է, որ եթե ինքը չհասցնի հարսանիքին, Ինտանը ստիպված պետք է լուսանկարվի և արարողության լուսանկարներն կիրեն ուղարկի, հաղորդում է BBC-ն: