Շահումով խաղերի գովազդը սահմանափակվում է
ԱԺ պատգամավոր, «Ելք» դաշինքի անդամ Հրաչյա Հակոբյանը նոյեմբերի 15-ի նիստի ժամանակ անդրադարձավ «Գովազդի մասին օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» նախագծին: Նա ասաց, որ նախագծի վերաբերյալ երկար ու համակողմանի քննարկումներ են եղել: Հակոբյանի խոսքով՝ այս նախագծով փորձելու են հնարավորինս սահմանափակել տոտալիզատորների, ինտերնետային շահումով խաղերի գովազդը:
Նախագծով սահմանվում է, որ շահումով խաղերի գովազդ պետք է չլինի մինչև կեսգիշեր, լոտոները կարող են հեռարձակվել 23:00-06-00-ն, որպեսզի հանդիսատեսը, ամեն դեպքում, վիճակախաղին հետևելու ժամ ունենա:
Հակոբյանն ասաց, որ կարելի է գովազդել վիճակախաղը, բայց լրատվական կայքերում պետք է այդ գովազդը բացառվի, Հայաստանում լիցենզիա չունեցող տոտալիզատորներն իրավունք չունեն գովազդել Հայաստանում, այս օրենքով նաև արտաքին գովազդն է բացառվում: