Ծխելը վտանգավոր է, բայց որևէ մեկի մտքով չի անցել արգելել ծխելը. Հարությունյանը՝ «վիվարոներն» արգելելու մասին
Ինձ համար այս կարգավորումների մեջ վտանգն այն է, որ կարող է մենք փորձելով լավ նպատակ հետապնդելով, ոլորտը մղենք ստվերի դաշտ, որն իր հետ բերելու է կոռուպցիոն ռիսկեր: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի15-ին, ԱԺ-ում Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ նշեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը:
Նշենք, որ օրինագիծն առաջարկում է արգելել տարատեսակ բուքմեյքերական ընկերությունների գործունեությունը Հայաստանում:
Խոսրով Հարությունյանը համեմատություն անցկացրեց ծխելու հետ՝ նշելով. «Ծխելը վատ է, վտանգավոր է, բայց որեւէ մեկի մտքով չի անցել արգելել ծխելը: Փոխարենը փորձեցինք ինչ-որ կերպ արգելել ծխելու գովազդը: Լուծումը սա է»,-ասաց նա: