Բոլոր պետական պաշտոնյաները պետք է իմանան, որ ոչինչ չի ներվելու. Մանե Թանդիլյան
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Արտեմ Ասատրյանին կարելի է Գինեսի ռեկորդների գրքում գրանցել: Չնայած նրա ղեկավարած նախարարությունում եւ դրա ենթակայության տակ գտնվող ստորաբաժանումներում պարբերաբար բացահայտվող կոռուպցիոն սկանդալներին` Ասատրյանն ամեն անգամ կարողանում էր ջրից չոր դուրս գալ` խուսափելով պատասխանատվությունից: Նա իր պաշտոնը լքեց թավշյա հեղափոխությունից հետո միայն, սակայն այդպես էլ չի կանգնել արդարադատության առաջ:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի արդեն նախկին նախարար Մանե Թանդիլյանից դեռ մինչև հրաժարականը «Ժողովուրդ» թերթը հարցրել է՝ ինչո՞ւ մինչև հիմա չի պատժվել նրա նախորդը: Թանդիլյանը հայտարարել է, թե բյուջեից որևէ դրամի յուրացում կատարած անձինք արժանի են խստագույն պատժի, որ դա հավասարազոր է դավաճանության: «Բոլոր պետական պաշտոնյաները պետք է իմանան, որ ոչինչ չի ներվելու, հնարավոր չէ իրավիճակ, որ ես ունենամ տեղեկություն, ու որեւէ մեկը վրիպի, ես համապատասխան ատյաններին չդիմեմ այդ առումով»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: