Լոռու նախկին մարզպետը ՀՀԿ-ի ցուցակով կմասնակցի արտահերթ ընտրություններին
Լոռու նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանը Հանրապետական կուսակցության ցուցակով կմասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Նալբանդյանը:
«Երկար մտորումներից հետո որոշում եմ կայացրել մասնակցելու դեկտեմբերի 9-ին անցկացվելիք խորհրդարանական ընտրություններին՝ որպես Հայաստանի հանրապետական կուսակցության կողմից առաջադրված ռեյտինգային թեկնածու՝ 9-րդ ընտրատարածքում: Առաջիկա ծրագրերի մասին՝ շուտով»: