Վստահ եմ, որ հրապարակված ցուցակում տհաճ անակնկալներ չկան. Հրաչյա Հակոբյան
«Վստահ եմ, որ հրապարակված ցուցակում տհաճ անակնկալներ չկան, այո՛, քաղաքական ցուցակ է, այո՛, քաղաքացու սպասելիքներն արդարացնող ցուցակ է միանշանակ: Ես վստահում եմ մեր թիմին»,- նոյեմբերի 14-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Հրաչյա Հակոբյանը:
Հարցին, թե ինչու է նա հանգրվանել ցուցակի վերջին տեղում, պատգամավորը պատասխանեց.
«Սա նշանակում է մեր իշխանության մոտեցումը այսպես ասած ԽԾԲ-ին (խնամի, ծանոթ, բարեկամ): Մենք գիտենք նախորդ իշխանությունների մոտեցումն ինչպիսին է եղել, իսկ մեր իշխանության մոտեցումը տեսնում ենք հենց այս հանգամանքով», – նշեց Հակոբյանը: