ՀԺԱՄ-ը չի մասնակցի ԱԺ արտահերթ ընտրություններին
«Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն» կուսակցությունը չի մասնակցի դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին:
Հայտարարության մեջ ասված է.
«Հայաստանի Ժողովրդավարական Ազատական Միությունը ողջախոհություն և իմաստություն ցանկանալով ընտրությանը մասնակից քաղաքական ուժերին, հորդորում է գործել սիրո և հանդուրժողականության մթնոլորտում, ձեռնպահ մնալ անձնական ամբիցիաներից և նեղ քաղաքական շահերից, գործել հանուն ամուր պետականաշինության, հանուն ժողովրդի բարեկեցության, հանուն անվտանգ Հայաստանի և հայտարարում է, որ չի մասնակցելու արտահերթ խորհրդարանական ընտրություններին»: